ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
17.11.2017 | 10:00

...թե Երևան ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չեն թաքցրել իրենց խոր «երջանկությունն» ու «գոհունակությամբ են արձանագրել այն փոփոխությունները, որ նկատել են Հայաստան իրենց հերթական այցի ընթացքում, շնորհավորել են հանրապետության նախագահին երկրում նկատելի առաջընթացի կապակցությամբ», հանդիպել են նաև հայաստանյան քաղհասարակության հետ և ստիպված են եղել «դառնաղի» խոսքեր լսել իշխանությունների, այդ թվում` Վենետիկի հանձնաժողովի հասցեին:

Ավելին, Արթուր Սաքունցն ասել է` մի՛ ստորագրեք ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, Հայաստանն արժանի չէ, որ ԵՄ-ը հաշվի նստի նրա հետ. սա հակաժողովրդավարական երկիր է: Ինչ են պատասխանել համազեկուցողները Սաքունցին` աղբյուրները լռում են: Ինքը` պարոն Սաքունցը, ժխտում է, որ նման բան է ասել, այնուհանդերձ, «ասողները» միարժեք պնդում են` փաստը տեղի է ունեցել:

Դիտվել է՝ 17341

Մեկնաբանություններ